Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը` Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետևյալ արարողությունները`
Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին:

Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:
Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։
Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։