Առնվազն 22 մարդ է զոհվել ավերիչ փոթորիկների ու ուժգին տորնադոների պատճառով, որոնք ուրբաթ և շաբաթ ամբողջական համայնքներ են  հողին  հավասարեցրել ԱՄՆ-ի հարավում ու միջին արևմուտքում, տարածաշրջանի նահանգապետերը արտակարգ դրություն են հայտարարել վնասը վերացնելու համար, հաղորդում է CNN-ը։

Զոհերից չորսը զոհվել են Իլինոյսում կառուցվածքի փլուզման արդյունքում։ Զոհվածներից երեքը Քրոուֆորդ շրջանում բնակելի շենքի ավերման պատճառով են, տեղեկացրել է Իլինոյս նահանգի Արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչ Քևին Սուրը, իսկ չորրորդ մարդը զոհվել է Բելվիդերում Apollo թատրոնի տանիքը փլվելուց հետո։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ, ուրբաթ օրն ավելի քան 50 նախնական հաղորդումներ են արվել տորնադոյի մասին առնվազն յոթ նահանգում, այդ թվում Արկանզասում, որտեղ փոթորիկների արդյունքում զոհվել է հինգ մարդ․ չորսը՝ փոքր Ուին քաղաքում, մեկը՝ հյուսիսային Լիթլ-Ռոքում։

Ուրբաթ երեկոյան երեք մարդ զոհվել է Ինդիանայում  փոթորկի արդյունքում, որը տներ ու հրշեջ ծառայության  շենքն է վնասել  Սալիվան քաղաքի մոտակայքում, որն Ինդիանապոլիսից դեպի հարավ արևմուտք  95 մղոնի հեռավորության վրա է, տեղեկացրել է նահանգի ոստիկանութայն  սերժանտ Մեթ Էյմսը։

Թենեսի նահանգի Մաքնեյրի շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունից հաստատել են, որ շրջանում յոթ մարդ է զոհվել։

Առնվազն 50 մարդ է հոսպիտալացվել Արկանզասի Պուլասկի շրջանի հիվանդանոցներ, որտեղ ուրբաթ օրը տորնադոն անցել է Լիթլ-Ռոքի տարածքով, հաղորդել է շրջանի ներկայացուցիչ Մեդլին Ռոբերթսը։ Ըստ առողջապահության բապտիստական հիշատակի ծառայության ներկայացուցչի, ևս հինգը հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ տորնադոն հարվածել է  Թենեսի նահանգի Քովինգտոն բնակավայրին։ Ճանապարհներն անանցանելի են։ 

Դելավեր շրջանի արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով, նույն փոթորկային համակարգի արդյունքում շաբաթ երեկոյան մեկ մարդ է զոհնել Դելավեր նահանգի Սասեքս շրջանում շինության փլուզումից հետո։ 

Գիշերային տորնադոն հողին է հավասարեցրել Միսիսիպի նահանգի Ռոլինգ-Ֆորք քաղաքի մեծ մասը, որտեղ, ըստ գնահատականների, քամու արագությունը հասել է ժամում 170 մղոնի։

Արկանզասում հաղորդվել է առնվազն տասնյակ տորնադոյի մասին։

Նահանգում ավելի քան 34 000 մարդ շաբաթ օրը մնացել է առանց էլեկտրականության, տեղկացրել է  poweroutage.us.վեբ-կայքը։