4,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսային Կաստամոնու նահանգում, հաղորդում է NEWS.ru-ն՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությանը (AFAD):

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

«4,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00։24-ին Իհսանգազի շրջանում»,- ասվում է  Twitter-ում գերատեսչության հաղորդման մեջ։