Ապրիլի 1-ի երեկոյան Կովկասի Միներալնիե Վոդիում 4,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել։ Առողջարանային քաղաքներում, օրինակ Եսենտուկիում մագնիտուդը կազմել է 4,3։ Այս մասին հաղորդել է Պրեդգորնի շրջանի ղեկավար Նիկոլայ Բոնդարենկոն։

Ինչպես հայտնել է Եսենտուկիի ղեկավարը երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,3, սակայն ավերածություններ կամ վնասվածքներ չեն եղել։

Պյատիգորսկի ղեկավարի հաղորդմամբ, քաղաքում ցնցումները նույն ուժգնությունն են ունեցել, ինչպես Եսենտուկիում։ Ավերածություններ ու տուժածներ նույնպես չկան։