9 տարվա դադարից հետո կվերսկսվի Սոչիից Թուրքիա հաղորդակցությունը։ Նավերը Տրապիզոն կուղևորվեն մայիսի 1-ից։

«Մենք ծրագրում ենք ապրիլի 6-ին համաձայնություն ստորագրել լաստանավային հաղորդակցության մեկնարկի մասին»,- թուրքական նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի խոսքն է հաղորդում «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նրա, ուղերթը կիրականացնի 300 մարդ տարողությամբ լաստանավը։ Բացի այդ, նավը նախատեսված է 200 մեքենա, 6 ավտոբուս և 12 կոնտեյներ փոխադրելու համար։ Քանի այդպիսի լաստանավ կօգտագործվի Սոչի-Տրապիզոն երթուղու համար, առայժմ հայտնի չէ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։