Եգիպտոսի և Սիրիայի միջև ընթանում է բանակցային գործընթաց՝ ուղղված դիվանագիտական հարաբերությունների լիակատար վերականգնմանը՝ ավելի քան 10 տարի  դրանց խզումից հետո, իր աղբյուրներին հղում անելով՝ գրում է The Wall Street Journal թերթը։

Ըստ թերթի տվյալների, Եգիպտոսի և Սիրիայի նախագահներ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին և Բաշար Ասադը կարող են հանդիպել արդեն ապրիլին՝ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտից հետո։

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ապրիլի 1-ին Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ Ալ-Մեքդադը իր գործընկերոջ՝ Սամեհ Շուքրիի հրավերով ժամանել է Կահիրե՝ երկու երկրների միջև երկկողմանի հարաբերությունների ամրապնդման հարցերով կոնստրուկտիվ երկխոսություն և հրատապ տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների քննարկում անցկացնելու համար։