Իրանի  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կապիտանը, որը ռազմական խորհրդական էր Սիրիայում, մահացել է վիրավորումից, որ ստացել էր Դամասկոսի արվարձանի վրա ուրբաթ օրը իսրայելական հարձակման արդյունքում՝ դառնալով հարվածից զոհված իրանցի երկրորդ զինվորականը, հաղորդում է Tasnim-ը հղում անելով ԻՀՊԿ-ին։

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը կիրակի հաղորդել է, որ կապիտան Մեքդադ Մահքանի Ջաֆարաբադին վախճանվել է ստացած լուրջ վերքերից։

Այս կապակցությամբ ԻՀՊԿ-ն զգուշացրել է իսրայելական վարչակազմին, որ «այն, անկասկած, պատասխան կստանա ու կվճարի իր հանցագործությունների համար»։

Ավելի վաղ՝ մարտի 31-ին, ԻՀՊԿ-ն հաղորդել էր Սիրիայում մեկ այլ ռազմական խորհրդականի զոհվելու մասին։