Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հոկտեմբերի 7-ին կայցելի Վրաստան, սեպտեմբերի 30-ին հաղորդում է Վրաստանում Ֆրանսիայի մամուլի ծառայությունը:

Դեսպանության տեղեկություններով, Ֆրանսիայի նախագահը ելույթ կունենա Թբիլիսիի կենտրոնում` Ազատության հրապարակում հավաքվածների առաջ վրացական ժամանակով ժամը 17:00-ին:

«Վրաստանի բոլոր շահագրգիռ քաղաքացիները եւ Վրաստանում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիները կարող են հավաքվել Ազատության հրապարակում Վրաստանի ժամանակով 17:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Սարկոզին կայցելի նաեւ Ադրբեջան եւ Հայաստան: