Համոզված եմ՝ բոլորդ էլ հետաքրքրված եք հայաստանով, բոլորիդ էլ անհանգստացնում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին նախօրեին Կատարի Պետությունում ՀՀ դեսպանատանը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Եթե մենք լինեինք մի երկիր, որը չունենար արտաքին խնդիրներ, մարտահրավերներ, այլ պարզապես միայն իր ներիքն խնդիրներով զբաղվելով կարող էր շատ ավելի մեծ հաջողություններ ունենալ: Հիմա մենք ունենք խնդիրներ, մեծ մարտահրավերներ, փորձում ենք դրանք լուծել: Ասեմ ձեզ, որ հեշտ չէ, բարդ է: Բարդ է այն պատճառով, որ տարիներ շարունակ մեր պատկերացումները Հայաստանի ապագայի հետ կախպված այլ են եղել, շատ դեպքերում այդ ապագան չենք ուզեցել մինչեւ վերջ պատկերացնել եւ ձեւակերպել: Թողել ենք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ինքն իրեն լուծվելուն, կամ ասել ենք՝ ապագայում նոր սերունդ կգա, թող հարցը լուծի: Բայց պարզվում է, որ ժամանակը սահմանափակ է, ժամանակի ընթացքում այնպիսի նոր խնդիրներ են առաջանում, որ չէիք էլ կարող կանխատեսել: Այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ»,-ասաց ՀՀ նախագահը:

Նա ընդգծեց, որ այդ պատերազմը կանխատեսելի էր դեռեւս 1990-1991 թվականներին, երբ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձենք լուծել պատերազմի միջոցով:

«Շատ տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու է, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրչի հետ, ավելի հեշտ էր հանրությանը, հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994-ի պատերազմում, մայիսին կնքել էինք պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր եւ հետո ասել էին՝ ժամանակը կգա, կլուծենք: 20 եւ ավելի տարի, այսպես կոչված,  բանակցային գործընթացի մեջ էինք: Այդ բանակցության ժամանակ էլի ճշմարտության հետ չէինք ուզում առերեսվել, որովհետեւ պարզ էր, որ  Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի:

Հիմա մենք փորձում ենք այսօրվա իրավիճակում, որպես Հայաստան պետություն, արդեն նաեւ Հայաստանի անվտանգության հարցը լուծել»,-ընդգծեց Վահագն Խաչատուրյանը: