Ամստերդամի Այաքսի հարձակվող Արազ Օզբիլիսը ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է Հայաստանի քաղաքացիություն եւ համալրել է Հայաստանի ազգային հավաքականը: Երեւանի Ֆուտբոլային ակադեմիայում կայացած պաշտոնական շնորհանդեսում Օզբիլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից ստացել է  հավաքականի 23 համարի մարզաշապիկը: Եվրոպայի առաջության ընտրական մրցաշարի Մակեդոնիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ հանդիպումներում Օզբիլիսը առողջական վիճակի պատճառով չի կարողանա հանդես գալ: