Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացման ու առաջին պատարագին մասնակցելու համար ժամանող հայերին զարմացրել է Դիարբեքիրի փողոցներում փակցված պաստառները։

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Դիարբեքիրից,  Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից փողոցներում հայերենով փակցվել է «Բարով եկաք Ձեր տուն» պաստառները, որոնց վրա պատկերված է Սուրբ Կիրակոսը։ Իսկ քաղաքի մուտքերի մոտ շարունակում են մնալ թուրքերենով, քրդերենով,  ասորերենով եւ հայերենով «Բարի եկաք» ցուցանակը։

Սուբ Կիրակոսի վերաբացմանն ու պատարագին մասնակցելու համար Հայաստանից շատ քիչ հյուրեր կան։ Սակայն բավականին մեծ թիվ են կազմում Սփյուռքից ժամանած հայերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դիարբեքիրի փոխքաղաքապետը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ աշխարհի տարբեր երկրներից  իրենց քաղաք է ժամանել մոտ 2000 հայ։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին։

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ։

Սուրբ Կիրակոսը վերաբացվելու որպես գործող եկեղեցի։