Թերթը գրում է, որ «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամը հրատարակել է մի գիրք, որտեղ Հայոց ցեղասպանությունը համեմատվում է Հոլոքոսթի եւ Կամբոջայի ցեղասպանությունների հետ: Այս գիրքը, , Նյու Յորքի turkishny.com կայքէջի վկայությամբ, գրի է առել Մասաչուսեթս համալսարանի պրոֆ. Էրվին Սթուբը:

Գրքում հեղինակը 1915-ի իրադարձությունները բնութագրել է որպես «պատմության առաջին արդի ցեղասպանությունը», նշել է, որ թուրքերը բացարձակ չեն ընդունում իրողությունը, համարելով դա ինքնապաշտպանություն եւ ներքին թշնամուն երկրից վտարելու դրսեւորում, ապա եւ ավելացրել է. «Այս փաստերն անգամ բավարար են իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն որակելու համար: Հայերի ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ կան տարբերություններ»:

Ի դեպ, հիմնադրամը հրեական է, որն էլ նյութը ներկայացնելիս վերնագրով հարկ է համարում ընդգծել թուրքական կայքէջը: