Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, այսօր՝ հոկտեմբերի 31-ին կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր, եւ Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հանրապետականները միաձայն եւ բուռն ծափահարություններով հաստատել են Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Ի դեպ, խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը օրեր առաջ հրաժարական էր տվել Երեւանի քաղաքապետի պաշտոնից: