Սլովակիայի փոխվարչապետ, գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը մի քանի օր առաջ այդ երկրի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում ենթադրող օրինագիծը, որը  ներկայացվել է Ազգային խորհրդին, հաստատվել է եւ օրենքի ուժ ստացել: Այս մասին հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն:

Երկու տարի առաջ, այն ժամանակվա փոխվարչապետ եւ արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը հայտարարել է, որ նա օրինագիծ է պատրաստում, որը ենթադրում է քրեական պատժի ենթարկել Հոլոքոստը ժխտողների համար, որի գործունեությունը կտարածվի նաեւ Հայոց ցեղասպանությունը ժխտողների վրա: Նրա խոսքով, այսուհետ եթե որեւէ մեկը, որեւէ երկրում ժխտի Հայոց ցեղասպանությունը, կպատժվի մինչեւ 5 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Սլովակիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունվել է 2004-ին: