Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 24-ին որոշում ընդունեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել նոյեմբերի 28-ին ժամը 12:00-ին հրավիրել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում հիմնականում ընդգրկվելու են այն օրինագծերը, որոնք հանրությանը հայտնի են «հարկային փաթեթ» անվամբ: Ըստ հարցը ներկայացնող ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` հարկային օրենքներում փոփոխություններ ենթադրող օրինագծերը պետք է ընդունել մինչեւ 2012 թ. պետական բյուջեի հաստատումը:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու է նաեւ 1 միջազգային պայմանագրի վավերացման հարցը` կնքված Հայաստանի եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ` ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով: