Այսօր` նոյեմբերի 28-ին, սպասվում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի այցը Հայաստան:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված Հայաստանի ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացը: Այցը կկայանա ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին ԵՄ աջակցության շրջանակներում: