Թուրքիայի Հաթայ նահանգի զինվորական պահակակետերից մեկում զինվորն իրեն կցված G-3 հրազենով սպանել է իր 2 հրամանատարներին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ի երեկոյան Հաթայ նահանգի զինվորական պահակակետերից մեկում 2 հրամանատարներ վիճաբանել են ժամկետային զինծառայող Ա.Ա.-ի հետ, ով դեռեւս անհասկանալի պատճառներով կրակել է հրամանատարների վրա։

Ծանր վիրավորված հրամանատարների կյանքը փրկել չի հաջողվել։