Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն այսօր` դեկտեմբերի 10-ին երթ են անցկացրել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ:

Ցուցարարները Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով ուղեւորվեցին Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ, ապա` դեպի Հանրապետության հրապարակ, Սախարովի հրապարակ եւ վերադարձան Ազատության հրապարակ:

Երթին ուշադիր հետեւում էին երկու տասնյակ ոստիկաններ: 

Հիշեցնենք, նոյեմբերի 25-ին կայացած ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ընդդիմությունը խոստացան, որ այս տարի այլեւս ցույցեր չեն կազմակերպի: Այս երթը, սակայն, կարելի է բացառություն համարել. Մարդու իրավունքների օրվան նվիրված երթեր Երեւանում կազմակերպվում են արդեն շուրջ տասը տարի: