Թերթը գրում է, որ ինտերնետի զարգացումը Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, սկսել է քայքայել հայկական ընտանիքները։ «Աշխարհի զարգացած երկրներում տարածված «սվինգ ընտանիքների» փորձը վերջին շրջանում արագ ներդրվում է Հայաստանում։ Սրանք այն ընտանիքներն են, որոնք համատեղ պայմանավորվածությամբ զույգեր են փոխանակում եւ, այսպես ասած, լեգալացնում ամուսնական դավաճանությունը։ Մեր տեղեկություններով, հիմա «սվինգ ընտանիքների» պայմանավորվածությունները կայացվում են հիմնականում ինտերնետի միջոցով։ Ընդ որում, դրանով սկսել են զբաղվել ոչ միայն եվրոպականացված, քաղքենի ընտանիքները, այլեւ շատ նահապետականները։ Ասենք՝ Գյումրիից երիտասարդ ամուսնական զույգը, որն ապրում է սկեսուր–սկեսրայրի հետ, հատուկ Երեւան է գալիս մյուս զույգի հետ հանդիպման։ Այսպես ասած՝ միքանիօրյա սեքս ուղևորություն»,- գրում է «Հրապարակ»-ը։