Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը ներկայումս դիտարկում է մի քանի ակումբներից ստացած առաջարկներ:

Խորեն Հովհաննիսյանի կինը` Ջուլիետան, News.am-ի թղթակցին հայտնեց, որ վերջնական որոշումը հայտնի կդառնա առաջիկա երկուշաբթի. «Ամուսինս այժմ անձնական գործերով գտնվում է արտերկրում: Նա մի քանի հրավերներ ունի տարբեր երկրների ակումբներից, սակայն դեռ վերջնականապես չի կողմնորոշվել այդ հարցում: Խորենը Երեւան է վերադառնալու առաջիկա երկուշաբթի օրը: Դրանից հետո նոր պարզ կդառնա, թե նա որ տարբերակը կընտրի»:

Ըստ որոշ աղբյուրների` Խորեն Հովհաննիսյանի ծառայությամբ հետաքրքված է Ուզբեկստանի  պրոֆեսիոնալ լիգայի նորեկ Տաշկենտի «Լոկոմտիվը»:

Հիշեցնենք, որ 1990-91 թվականներին Խորեն Հովհաննիսյանը հաջողությամբ հանդես է եկել  Տաշկենտի «Պախտակորում»` թիմին օգնելով նվաճել ԽՍՀՄ բարձրագույն խմբի ուղեգիր: