«Դոմ-2» սկանդալային ռեալիթի-շոուի նախկին մասնակից Մարիա Բելոուսովան պատրաստ է հաշվարկով ամուսնանալ միլիարդատեր, այժմ նաեւ Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի հետ:

Ինչպես գրում է «Դնի.ru»-ն, եթե նախկինում շոուի մասնակիցները լայն ճանաչում են ձեռք բերել քրեական եւ աշխարհիկ լուրերում, ապա հիմա հերթը հասել է քաղաքականին:

Պարզվում է, որ Մարիա Բելոուսովան քաղաքականության մեջ նորեկ չէ: Սանկտ-Պետերբուրգում տեղական մարմինների ընտրություններում մրցել է Վալենտինա Մատվիենկոյի հետ: Իսկ վերջին իրադարձությունների համատեքստում նրա մտերիմները հայտնել են Պրոխորովին իրենց հավատարմության մասին: «Մեր թիմը սպասում է միայն Միխայիլ Պրոխորովի խոսքին, որ միանա նախագահական արշավին: Ի տարբերություն նրա նախկին կուսակցական ընկերների, մենք ագահություն չեն անի եւ մանրուքներ չենք ուզի, օրինակ գրասենյակային ապրանքներ»,- ասել են նրանք:

«Միխայիլ Պրոխորովն ասել է, որ պատրաստ է ամուսնանալ, եթե նախագահ դառնա: Եթե դա կօգնի նրան նախագահ ընտրվել, ես պատրաստ եմ ամուսնանալ»,- ասել է Մարիա Բելոուսովան` հերքելով խոսակցությունները, թե իր ցանկությունը շահադիտական է. «Ես ինքնաբավ եմ: Ոչ թե սեփական, այլ հանուն երկրի բարեկեցության եմ առաջարկում: Կլինեմ նրա մարտական ընկերուհին»: