Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դեկտեմբերի 18-ին, մեկնել է Մոսկվա` ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու նպատակով:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն նիստերի օրակարգի` դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի լիագումար համատեղ նիստին և պաշտպանության նախարարների խորհրդի առանձին նիստին, իսկ դեկտեմբերի 20-ին` հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: