Հայաստանի զինված ուժերում զինվորի մահվան հերթական դեպքն է գրանցվել: NEWS.am-ին Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ մահացած զինծառայողը` Մհեր Հակոբյանը դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012թ հունվարի 30-ը գործուղման մեջ էր գտնվում Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայում:

«Նա սպորտսմեն էր ու բռնցքամարտիկ»,-ասաց Դավիթ Կարապետյանը` հավելելով, որ նա դեկտեմբերի 15-ին առողջական խնդիրներով ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:

ՊՆ-ի քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: