Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, թե Սարգսյանը «ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Ժողովրդական Հանրապետության նախագահ Կիմ Իլ Սունգին` Կորեայի աշխատավորական կուսակցության Գերագույն քարտուղար, ԿԺԺՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Կորեայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ»:

Թերթը նշում է, որ Կիմ Իլ Սունգը, ում հասցեագրվել է ցավակցական նամակը, Կիմ Չեն Իրի հայրն է, նույն ինքը` Կիմ Իր Սենը` Հյուսիսային Կորեայի հիմնադիրը, որը մահացել է 1994թ. հուլիսի 8-ին: Կիմ Իր Սեն նրան անվանում են ետխորհրդային տարածքում, Կիմ Իլ Սունգ` Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, լատինական աշխարհում: Ստացվում է այսինքն, որ Սերժ Սարգսյանը Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ ցավակցել է հանգուցյալի հանգուցյալ հորը: