Նոյեմբերի 13-ին, ժամը 18.45-ին Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի մերձակայքում` ՀԱԷԿ-ին հարակից տարածքում, հայտնաբերվել է մարտական ական: Ժամը 18.40-ին դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից, մարզային ոստիկանությունից եւ ՀԱԷԿ-ից պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Մեծամոր քաղաքի ոստիկանության աշխատակիցները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ ազգային անվտագության ծառայությունը:

Դեպքի վայր մեկնած` ՀՀ ՊՆ ականազերծման խմբի կողմից, ժամը 20.15-ին ՀԱԷԿ-ից մոտ 300 մ հեռավորության վրա հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ վայր: