Երեւանում դեկտեմբերի 26-ին, կյանքի 73-րդ տարում մահացել է ճանաչված գիտնական, հայտնի մտավորական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Արեստ Գուրգենի Բեգլարյանը: Արեստ Բեգլարյանը ավարտել է Երեւանի Թելմանի անվան միջնակարգ դպրոցը՝ 1955թ.-ին, Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ 1969թ.-ին, Մոսկվայի գեոդեզիայի եւ քարտեզագրության ասպիրանտուրան՝ 1972թ.։

1964–89թթ. աշխատել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական գեոդեզիայի ամբիոնում, որպես ուսումնական վարպետ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ։ 1988–2011թթ. ղեկավարել է ինժեներական գեոդեզիայի ամբիոնը։ 1989 թվականից  2005-ի դեկտեմբերը եղել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորը, 2006–2010թթ.` ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ, 2010-2011թթ. հոգաբարձուների խորհրդի նախագահ։Նրան շնորհվել է. 1978թ.՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1991թ.՝ պրոֆեսորի գիտա¬կան կոչում, 1998թ.՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1998թ. ընտրվել Է Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ։ 2008թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։

Պրոֆ. Ա. Բեգլարյանի կողմից մշակվել են մի շարք մեթոդներ գծային եւ բարձունքային չափումներ իրականացնելու հա¬մար: 2000-2011թթ. 030 շինարարության մասնագիտական խոր¬հրդի նախագահ, Եվրոպական շինարարական ինստիտուտների ասոցիացիայի անդամ, ԱՊՀ շինարարական բարձրագույն ոաումնական հաստատությունների միջազգային ասոցիացի¬այի փոխնախագահ։

Ա. Բեգլարյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 14 գյուտի հեղինակ է: Պարգեւատրվել է ԽՍՀՄ ոսկե եւ արծաթե մեդալներով եւ դիպլոմներով, 1983թ.՝  ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, 2002թ. «Անանիա Շիրակացի» մեդա¬լով։

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ի, ժ. 18:00-ին. Ս. Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 29-ին, ժ.14:00–ին Ս. Հովհաննես եկեղեցուց։