Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է արագացնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հունվարի վերջին նախարարները նախատեսում են այդ հարցը ներառել երկրի Սենատի օրակարգում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011-ի դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրինագծի ընդունումից հետո Թուրքիան Փարիզից հետ կանչեց իր դեսպանին եւ հայտարարեց Ֆրանսիայի դեմ  8 կետանոց պատժամիջոցներ կիրառելու մասին: