Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հունվարի 12-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա է եղել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: