Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-4-ը մեկնել է Բելգիայի Թագավորություն:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում եւ Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձեւաչափերով նիստերին: