Սպանվել է Պակիստանում «Ալ-Կաիդայի» օպերատիվ հրամանատար Բադար Մանսուրը: Նա մահացել է ամերիկյան անօդաչու սարքի հարվածի արդյունքում, հաղորդում է պակիստանյան հետախուզությունը:

Անօդաչու սարքը հրթիռային հարված է հասցրել Հյուսիսային Վազիրիստանի տարածքում, մայրաքաղաք Միրանշահի մերձակայքում: Սա վերջին երկու օրում ամերիկյան սարքերի երկրորդ հարձակումն է ահաբեկիչների ճամբարների վրա: Նախօրեին զոհվել էր 10 մարդ: