ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը ենթարկվել է Հյուսիսային Ամերիկայում դեռեւս անհայտ կենդանիների հարձակմանը:

NTV-ի հաղորդմամբ, անկոչ հյուրերը իսկական հարձակում են կազմակերպել ամերիկացիների տների պատերի վրա: Նրանք ուտում են դրանք: Դրանց մեջ շատ կալցիում է պարունակվում, որը անհրաժեշտ իրենց պատյանների համար: Իսկ խխունջներին ուտել չի կարելի, քանի որ դա կարող է ուժեղ գլխացավ առաջացնել:

Մասնագետների համար հանելուկային է այդ կենդանիների հայտնվելը: Այդ տեսակը բնակվում է Աֆրիկայում, իսկ նրանց հայտնվելը օվկիանոսի հակառակ կողմում տարօրինակ է:

Խխունջների դեմ պայքարի համար Գյուղատնտեսության նախարարությունը ստեղծել է հատուկ ջոկատներ, որոնք հայտնաբերված նմուշները տեղափոխում են լաբորատորիա: Նրանք արդեն 35 հազար խխունջ են բռնել: