Քաղաքացի Կարինե Կիրակոսյանն այսօր` փետրվարի 15-ին, զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ հայտնել, որ Ղարաբաղի զորամասերից մեկում ծառայող իր որդին պարբերաբար ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Facebook-ի էջում տեղակայված լուրի համաձայն, 20-ամյա զինծառայող Կիրակոսյանը օրեր առաջ իրեն զորամասում ծեծելու մասին նույնիսկ տեղյակ է պահել ՔԿՀ-ում իր պատիժը կրող հորը:

Պաշտպանի աշխատակազմը խնդրի հանգամանքները պարզելու նպատակով դիմել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարին: