Իսրայելական Debka տեղեկատվական կայքը տեղեկատվություն է տարածել, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Թուրքիայի հետ` սիրիական ճգնաժամին ռազմական միջամտության նախապատրաստվելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է պարբերականը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստել եւ նախագահ Բարաք Օբամային է ներկայացրել սիրիացի ապստամբներին եւ բնակչության կառավարական զորքերից աջակցելու ծրագիրը:

Բարաք Օբաման վերջնական վճիռ կկայացնի Հիլարի Քլինթոնի` «Սիրիայի ընկերներ» խմբի նիստից վերադառնալուց հետո:

Հանդիպումը կայանալու է Թունիսում փետրվարի 24-ին: ԱՄՆ նախագահը, ըստ իսրայելական պարբերականի, ցանկանում է իմանալ, արդյոք Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քաթարն ու Միացյալ Արաբական Էմիրությունները կաջակցեն ռազմական միջամտությանը, թե ոչ: