Ամերիկյան տարանցիկ փոխադրումներ իրականացնող ռազմակայանը` «Մանաս»-ը, չի օգտագործվի Իրանի վրա հավանական հարձակում գործելու դեպքում: Այդ մասին իր twitter-ում գրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը:

Այդպիսով, նա պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, որ այդ բազան կարող է օգտագործվել Իրանի դեմ հարձակում իրականացնելու դեպքում:

Իր բլոգում Մաքֆոլը գրել է, որ «Մանաս»-n օգտագործվում է Աֆղանստանում կայունության եւ անվտանգության ապահովման միջազգային օպերացիայի կազմակերպման նպատակով, հաղորդում է K-News-ը:

«Մանաս» ռազմակայանը ստեղծվել է Բիշքեկի օդանավակայանում 2001թ. դեկտեմբերին: Այն ապահովում է աֆղանական արշավին մանսակցող ինքնաթիռների լիցքավորման մոտ 30 տոկոսը: Պայմանագիրը գործում է մինչեւ 2014 թվականը: