Ամերիկացի զինվորականները իրականացնում են Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի ռադարի կառավարումը: Այդ մասին տեղեկացրել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հերթլինգը:

Առաջին անգամ ԱՄՆ հրամանատարը հաստատեց, որ ռադարը, որը  սրել էր Թուրքիայի եւ Իրանի միջեւ  հարաբերությունները, գործակվել է, գրում է Boston Globe-ը:

Հիշեցնենք, թուրքական տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի ՌԼԿ-ի տեղակայման մասին հուշագիրը ստորագրվել էր 2011թ. սեպտեմբերի կեսերին Անկարայում: