Վերջին 10 ամիսների ընթացքում թռչնի գրիպի առաջին դեպքն է գրանցվել Հարավային Կորեայում: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:

40 ճուտիկներ արդեն սատկել են Չհունչհոն Նամդո նահանգի թռչնաբուծարաններից մեկում: Թեսթերը պետք է ցույց տան վարակի տեսակը եւ նրա վտանգավորության աստիճանը: Եթե պարզվի, որ այն պատկանում է Н-5 կամ Н-7 տեսակին, ապա այդ դեպքում կիրականացվեն խոր  ուսումնասիրություններ:

Թեսթերի բացասական արդյունքների դեպքում իշխանություններն ստիպված կլինեն սահմանափակումներ մտցնել շրջանում բոլոր ընտանի թռչունների տեղափոխման վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: