Ռուսաստանի Տվերի մարզում, Տորժկայի մոտ վթարի է ենթարկվել ռուսական Ka-52 «Ալիգատոր» ռազմական ուղղաթիռը:

Անձնակազմի շտուրմանը զոհվել է, երկրորդ օդաչուն վիրավոր է: Ուղղաթիռի անձնակազմը պլանային ուսումնամարզական թռիչք էր իրականացնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ռադիոկապն անձնակազմի հետ ընդհատվել էր նախօրեին, ժամը 21:05-ին, որից հետո սկսվել էին ուղղաթիռի որոնման աշխատանքները:

Կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է այսօր առավոտյան ժամը 08:45-ին: