Թուրքիայի Քոնիա նահանգում մարտի 5-15-ը ԱՄն եւ Թուրքիայի ռազմաօդային ւոժերի մասնակցության տեղի է ունենում «Անատոլիական բազե» զորավարժությունը:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`թուրք-ամերիկյան համատեղ զորվարժությանը մասնակցում են Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմաբազայից եկած 15 F-16 կործանիչ` 250 հոգի անձնակազմով եւ Թուրքիայի ռազմաօդային հրամանատարության 3 ռազմաբազայի օդանավերը:
Նշվում է, որ զորավարժության նպատակն է համակարգել թուրքական եւ ամերիկյան ռազմական օդանավերի համակարգված գործողությունները եւ չեզոքացնել պայմանական թշնամու օդային ուժերի պաշտպանությունը:
Նշենք, որ նախորդ տարիներին Թուրքիայում «Անատոլիական բազե» զորավարժությանը մասնակցում էին մի քանի երկրներ: