Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում Ադրբեջանի հանրապետության ինքնիշխանության խախտման եւ ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք ստեղծելու եւ ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 22 մարդ: Այս մասին գրում է ադրբեջանական Qafqazinfo.az կայքը` վկայակոչելով ԱԱԾ-ի մամուլի ծառայությունը: Ձերբակալված անձանց կասկածում են Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ համագործակցելու եւ Իրանի համար լրտեսության անելու մեջ:

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի «իրանցի լրտեսներ» է ձերբակալում Ադրբեջանում եւ մեղադրում Իրանի պաշտոնական մարմիններին նրանց օժանադակելու եւ հովանավորելու մեջ:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիեւի` Իրան կատարած այցը գնահատվում էր որպես իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների կարգավորման փորձ, որն, ինչպես երեւում է, անհաջողության է մատնվել Ադրբեջանի` Իրանի դեմ ուղղված մեղադրանքների հետեւանքով: