Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ, այսօր` մարտի 19-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ծաղկաշենի հանքավայրի շահագործմանն առնչվող հարցերին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են ներկայացրել վարչապետ Արա Հարությունյանը եւ «Բեյզ Մեթըլս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը մեծ ակնկալիքներ ունի Ծաղկաշենի հանքավայրի շահագործման հետ կապված՝ այն դիտարկելով որպես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր խթաններից մեկը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է ընթանան միջազգային չափանիշներին համապատասխան, եւ այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք: