ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Ջոն Հեֆերնը մեկնաբանել է Ադրբեջանի զինամթերք գնելու փաստը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ը, լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի  խմբի համանախագահող երկիր, գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի մասնակից Ադրբեջանի կողմից մեծաթիվ սպառազինության ձեռքբերումը, ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւը հանդես են եկել նման հարցերի վերաբերյալ մի շարք հայտարարություններով, այդ հայտարարություններից վերջինն ընդունվել էր Դովիլում:

«Նրանում նախագահները կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել իրենց հայտարարություններում, զենքի ձեռքբերման հարցում, ինչպես նաեւ հաշտության ռեժիմ պահպանել: Կողմերին ուղղված կոչը հիմնականում պարունակել է  ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտություն, այլ ոչ թե պատերազմի: Մինսկի խմբի համանախագահ երկրների` կողմերին ուղղված կոչի բովանդակությունը  նույնը կլինի, քանի դեռ չեն հասել հիմնախնդրի կարգավորմանը», - ընդգծել է դեսպանը: