Աջափնյակ համայնք, 15 թաղամասի թիվ 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի տարածքում գիշերվա ընթացքում կատարվել է ծառերի իսկական ջարդ, ծառահատվել են առնվազն 10 առողջ ծառեր:

Այս մասին NEWS.am-ին հայտնել է իր ընթերցողներից մեկը, ով նաեւ տեսանյութ է տրամադրել տեղի ունեցածի վերաբերյալ:

Բնակիչների հավաստմամբ արդեն «նախկին» մանկապարտեզի տարածքը պատկանում է ոմն գնդապետի, որը սկսել է իրացնել նաեւ կանաչապատ տարածքները: