Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը մարտի 26-ից փակ է անվտանգությա սպառնացող վտանգի պատճառով: Դիվանագետներից մեկը AFP-ին հայտնել է, որ դեսպանատան աշխատանքը դադարեցվել է երկուշաբթի առավոտվանից:

Անցած շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել համաքաղաքացիներին լքել Սիրիայի տարածքը:

Իրենց դեսպանատները Սիրիայում փակել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Իսպանիան, Ճապոնիան, նաեւ Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական միացյալ էմիրությունները: