Հանրապետական այրվածքների կենտրոնից  ոստիկանության Մաշտոցի բաժնում, մարտի 24-ին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից ծանր այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 68-ամյա մի տղամարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա այրվածքներն ստացել է հողամասում խոտ այրելու ընթացքում հագուստն անզգուշորեն այրվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: