Երեւանում, մարտի 26-28-ին տեղի կունենա Եվրոպական հանձնաժողովի  «Արեւելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի երիտասարդական համաժողով»: Այդ մասին այսօր` մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյանը:

Այս ծրագրի նպատակն է ամրապնդել Արեւելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի երիտասարդության միջեւ շփումները:

ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ երեւանյան համաժողովը Արեւելյան գործընկերության առաջին կարեւոր միջոցառումն է 2012 թ.: Համաժողովն անցկացվելու է «շփումներ մարդկանց միջեւ» կարգախոսով:

Նշենք, որ ադրբեջանակն պատվիրակությունը չի մասնակցում երեւանյան համաժողովին: Տ. Հրիսթեան հավաստիացրեց, որ բոոր պատվիրակություններին պատշաճ կերպով ուղարկվել են հրավերներ, սակայն ինչ-ինչ պատճառներով ադրբեջանմական պատվիրակությունը չի ժամանել: «Իրենց մոտ տոն է, հավանաբար այդ պատճառով»,- ասաց եվրոպացի դիվանագետը: