Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 26-ին, ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, որ  նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն բարձր մակարդակով՝ դա համարելով տոնական միջոցառումների պատշաճ անցկացման կարեւոր նախապայմաններից մեկը:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: