Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը տեղի Հայ ուսանողների միությունների հրավերով, մարտի 15-ին եւ 22-ին այցելել է Օքսֆորդի եւ Քենթի համալսարաններ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելությունների ընթացքում դեսպան Կարինե Ղազինյանը հայ ուսանողների հետ քննարկել է Միացյալ Թագավորությունում  հայ երիտասարդներին վերաբերող  խնդիրները:

Քենթի համալսարանում դեսպան Ղազինյանը ելույթ է ունեցել նաեւ Հայ ուսանողների միության կողմից կազմակերպված միջոցառմանը: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի առջեւ առկա մարտահրավերները, անդրադարձ կատարել Հայաստանի պատմությանը, ելույթ ունեցել մեր երկրում  ընթացող զարգացումների, արտաքին քաղաքականության եւ մասնավորապես Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Ելույթից հետո դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին: