Առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն հասարակական 11 կազմակերպություն: Այդ մասին նշված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

Ընդհանուր առմամբ, խորհրդարանական ընտրություններին կհետեւի 9696 մարդ, 5-ը «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումից, 3334-ը` «Ընտրությունը քոնն է», 27-ը` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», 1196-ը` «Բռունցք», 1159-ը` «Համահայկական երիտասարդական ասոցիացիա», 1028-ը` «Համաչափ զարգացում համայնքային զարգացման» , 819-ը` «Երիտասարդ դիվանագետների ակումբ», 585-ը` «Իրավակիրթ հասարակություն», 884-ը` «Հիմնաքար», 913-ը` «Հաղթանակի զավակներ», 895-ը` «Շենացնենք մեր գյուղը», 71-ը` «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպություններից:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին հետեւելու են նաեւ ԵԱԿՀ/ Ժողովրդավարական Ինստիտուտներին եւ մարդու իրավունքների հարցերով գրասենյակը: ԿԸՀ-ի տեղեկություններով, ներկա պահին արդեն հավատարմագրվել են 39 երկարաժամկետ դիտորդ: Բացի այդ, 250 կարճաժամկետ դիտորդ կմասնակցեն առաքելությանը ընտրությունների օրը եւ ձայների հաշվարկման ընթացքում, սակայն նրանք դեռ չեն դիմել ԿԸՀ` հավատարմագրվելու համար: