Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ, այսօր` մարտի 26-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:

Հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանն այս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում բացթողումներն ուղղակիորեն կազդեն մյուսների վրա:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության հարավային հատվածների զարգացումը ունի կարեւոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նշանակություն, ինչը համապատասխան մոտեցում է պահանջում նրանց պլանավորման եւ իրականացման ժամանակ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: