Թուրքական Hurriyet-ի կայքում տեղադրվել է մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են Սիրիայում զինված 3 ընդդիմադիրները հարձակվում նախագահ Ասադի պաշտոնյաներից մեկի ավտոշարասյան դեմ։

Ավտոշարասյան մեքենաները հարձակման ենթարկվելուց հետո սկսում են հետ շարժվել, իսկ այդ ընթացքում մեքենաների մեջ գտնվող թիկնապահներին հաջողվում է սպանել դեպի մեքենաները կրակելով վազող 3 ընդդիմադիրներին։